Նյու Յորքը Ամերիկայի Միացյալ Նահանգների ամենամեծ քաղաքն է և աշխարհի ամենամեծ քաղաքներից մեկը։ 2012 թ-ի տվյալներով քաղաքի բնակչությունը կազմում էր 8 336 697 մարդ, իսկ արվարձանների հետ՝ 20,61 մլն մարդ։ Քաղաքը գտնվում է Ատլանտյան օվկիանոսի ափին՝ Նյու Յորք նահանգի հարավարևելյան մասում։ Հիմնադրվել է 17-րդ դարում հոլանդացի գաղութարարների կողմից։ Մինչ 1664 թ. կոչվել է «Նոր Ամստերդամ»։Նյու Յորքը ներառում է 5 քաղաքային շրջաններ՝ Բրոնքս, Մանհեթեն, Քվինս, Բրուքլին, Սթաթեն Այլենդ։ Հիմնական տեսարժան վայրերը գտնվում են Մանհեթենում։ Այստեղ են գտնվում նաև հայտնի Էմփայր Սթեյթ Բիլդինգը, Քրայսլեր Բիլդինգը, Ռոքֆելլեր կենտրոնը, Վուլվորթ Բիլդինգը, Մետրոպոլիտեն թանգարանը, Մետրոպոլիտեն օպերան, լեգենդար Չելսի հյուրանոցը և այլն։ Նյու Յորքը կարևոր ֆինանսական, քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոն է։

 

 

Նարեկ Կիրակոսյան