Բազմիցս է ասվել, որ ԱՄՆ-ի նման կեղծավոր ու երկակի ստանդարտների սիրահար պետություն չկա: Ասեմ ավելին՝ ԱՄՆ-ի այսօրվա հզորությունը կառուցված է այդ կեղծավորության ու երկիմաստությունների հիմման վրա:


Վառ օրինակ է Պետդեպի կադրային քաղաքականությունը. անեկդոտիկ բթամտության առարկայական մարմնավորում դարձած Ջեն Փսակիին փոխարինեցին էս նանարով՝ հույս ունենալով, որ գոնե ծիծաղի առարկա չի դառնա, բայց արի ու տես, որ հենց առաջին կոնֆերանսում պահպանվում է Պասկիական ոգին:


Հարց են տալիս, թե ինչպե՞ս է ԱՄՆ պետդեպը վերաբերվում ԵԱՀԿ-ի այն եզրակացությանը, համաձայն որի, հունիսի երկուսին Լուգանսկում տեղի ունեցած պայթյունները ուկրաիանական օդուժի հրթիռային հարված հետևանքներ են, էս Պսակի-2-ը հայտարարում ա, որ իրենք հակասական տեղեկություններ են ստանում ու ամեն դեպքում վստահում են Ուկրաինայի իշխանություններին...


Ուզած-չուզած հիշում ես նույն պետդեպի դիրքորոշումը՝ Լիբիայի ու Սիրիայի ճգնաժամերի ժամանակ: Նույն պետդեպը Քադաֆֆիին հալածելով սպանեց ի վերջո, իսկ ներխուժման պատրվակ դարձավ այն, որ Լիբիայի լեգիտիմ իշխանությունները համաձակվել էին օդային հարվածներ հասցնել Բենգազիում կուտակված իսլամիստական խմբավորումներին:


Հետո նույն պատրվակով ուզում էին Սիրիան հողին հավասարեցնել, երբ Ասսադի օդուժը սկսեց աշխատել ապստամբների ու վարձկանների վրա, որոնք գտնվում էին քաղաքներում ու այլ բնակավայրերում...
Երկու դեպքում էլ բնակավայրերի նկատմամբ օդուժի կիրառությունը մատուցվում էր, որպես աննախադեպ վայրենություն ու հանցագործություն՝ մարդկության դեմ: Ու ցանկացած ողջամիտ մարդու մոտ հարց է առաջանում, թե ինչո՞ւ նույն ԱՄՆ-ը նույն կերպ չի արձագանքում, երբ Կիևի իր ստրուկները անում են նույնը՝ Ուկրաինայի հարավ-արևելքում:


Մի խոսքով՝ պիղծ երկիր, պիղծ քաղաքականություն ու պիղծ իրականություն: Լավն այն է, որ սա արդեն այնքան ակնհայտ է, որ ԱՄՆ-ի հայաստանյան ստրուկներն անգամ ծպտալու տեղ չունեն:

 

 

Անդրանիկ Իսահակյան