Ավտոբուսների շահագործման ժամկետը 10-15 տարի է՝ բացառությամբ մինչև 7 մ երկարությամբ փոքրերի. դրանցը 7 տարի է (աղբյուրը ռուսական է՝ http://rosbuh.ru/?page=article&item=246): Որքան երկար է շահագործման ժամկետը, այդքան փոքր է ամորտիզացիոն ծախսերի ծավալը, ինչը նշանակում է, որ այդքանով փոքրանում է սակագնի մեջ (եթե խոսքը հանրային տրանսպորտի մասին է) վերջինիս բաժինը: Երևանում շահագործվող 2000-3000 միկրոավտոբուսների բացարձակ մեծամասնության «տարիքը», դրանց տեսքից դատելով (սա ասում եմ որպես ուղևոր), հաստատ կրկնակի-եռակի ավելի է 7 տարուց, ինչը նշանակում է, որ իրականում սակագնի մեջ դրանց բաժինը զրո է: Չինաստանից 2,5 տարի առաջ ներկրված 249 ավտոբուսների շահագործման ծախսերի մեջ ևս նման բաժին չկա՝ դրանք նվեր ենք ստացել:
Նշանակում է՝ մնում են մեկ-երկու հարյուրի չափ մեքենաներ, որոնց հաշվով պետք են հաշվարկվեն ամորտիզացիոն ծախսեր: Իսկ այդ ծավալը հազիվ հասնի ընդհանուր փոխադրամիջոցների 10 տոկոսին: Եթե այս ամենը հաշվի է առնվել քաղաքապետարանի համապատասխան հանձնաժողովի կողմից, ապա՝ լավ, իսկ եթե ոչ, ապա առաջարկում եմ հաշվի առնել այն:
Հ.Գ. «Հրապարակի» հրապարակմանն ի պատասխան, որում նշվում է, որ քաղաքապետարանը ավտոբուսների շահագործման ժամկետ է սահմանվել 5 տարին, իսկ հետո լավության կարգով դարձրել է այն 7:
Վախթանգ Սիրադեղյան