Ինչ կլինի, եթե հենց հիմա թողնեք ծխելը
20 րոպե անց Ձեր զարկերակային ճնշումը կկարգավորվի:
8 ժամ անց կրկնակի կնվազի թունավոր նյութերի քանակը, իսկ թթվածնի մակարդակը կվերականգնվի:
48 ժամ անց կնվազի սրտի կաթվածի ռիսկերը: Նիկոտինն ամբողջությամբ դուրս կգա օրգանիզմից, կվերականգնվի համի ու հոտի զգացումը:
72 ժամ անց Ձեր բրոնխները կլայնանան, կմեծանա ներշնչման ծավալը:
2 շաբաթ անց և գալիք 10 շաբաթվա ընթացքում լավանալու է արյան շրջանառությունը:
3-9 ամիս անց կանհետանա առավոտյան հազը, թոքերի կենսական կարողությունները կմեծանան 10%-ով:
Մեկ տարի անց սրտի կաթվածի առաջացման ռիսկերը կնվազեն 2 անգամ:
5 տարի անց ուղեղի կաթվածի առաջացման ռիսկը կմոտենա չծխող մարդու մոտ առկա ռիսկերին:
10 տարի անց թոքերի քաղցկեղի առաջացման ռիսկը կմոտենա չծխող մարդու մոտ առկա ռիսկերին:
15 տարի անց սրտի կաթվածի առաջացման ռիսկը կմոտենա չծխող մարդուն մոտ առկա ռիսկերին:
Անահիտ Մնացականյան