Ֆեյսբուքի քաղաքականապես ակտիվ պռոռուսական ու արևմտամետ հայացքներով հատվածներն իրար միս են ուտում, թե պե՞տք է արդյոք Ռուսաստանը զորք մտցնի Ուկրաինա, թե՞ ոչ:


Եթե ինձ հարցնեք, ապա կասեմ, որ առնվազն հիմա՝ ոչ: Ու ես բնավ էլ արևմտամետ չեմ, Մայդանը համարում եմ հանցավոր նախաձեռնություն, որը քանդեց երկիրը, իսկ արդեի ուկրաիանական իշխանություններում տեսնում եմ բացառապես ֆաշիստների ու ֆաշօիստներ կոլոբորոցիոնիստների:


Միևնույն ժամանակ, ուզում եմ հասկանալ, թե հանուն ինչի՞ պետք ա ռուսը գնա ու արյուն թափի Հարավ-Արևելյան Ուկրաինայի, կամ դրա ժողովրդի համար, եթե այդ նույն Հարավ-Արևելյան Ուկրաինայի ժողովրդի ճնշող մեծամասնությունն ինքը չի ուզում ինչ որ բան անի իր փրկության համար ու նստած թաախտին, սպասում է ռուս զինվորի գալստին:


Ասեմ, որ Հարավ-արևելյան ուկրաինայում 10 միլլիոնից ավել մարդ է ապրում: Եթե անգամ ենթադրենք, որ ընադամենը մեկ երրորդն է դուրս եկել ֆաշիստական խունտայի դեմ, ապա էլի ստանում ենք Հայաստանի բնակչության չափ մարդ, բայց էդ հսկկայական մասսան չի կարողանումմ մի քանի հարյուր աշխարհազորայինից ավելի մարդ հավաքել, էլ չասեմ, որ աշխարհազորայինների կազմոււմ քիչ թեն Ռուսաստանից եկած կամավորները:


Ուղղակի Ուկրաինացիք պատմականորեն սովորել են, որ հենց իրենք ընկնում են ք*քի մեջ, ռուսը միշտ իրանց գալիս ու հանում ա այդ աննախանձելի վիճակից ու միշտ իրանք հետո էլի բռնել ու դավաճանել են: Ես օրինակ ռուս լինեի, դեմ կլինեի հիմա, որ հիմա գոնե մի հատ զինվոր տներ Ուկրաինա:

 

 

Անդրանիկ Իսահակյան