1965թ. ամռանը Արցախի Գրողների միության մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար Բագրատ Ուլուբաբյանը Մոսկվայում հանդիպում է Մարտիրոս Սարյանի հետ, վարպետին ներկայացնում Արցախում ստեղծված անմխիթար եղելությունը: Վարպետը ձեռքերը վեր տարածած բողոքում է.


_ Այստեղի մեծ հայերը մոռացել են իրենց հայ լինելը, անտեր-նացիոնալիստներ են... Մի անգամ Միկոյանի հյուրն էինք: Որ մենակ մնացինք, ասի'«Անաստաս Իվանովիչ, ինչու՞ Ղարաբաղը մեզ չեք վերադարձնում: Մինչեւ ե՞րբ պիտի շարունակվի այս անարդարությունը»: Թե. «Ղարաբաղն ինչների՞դ է պետք»: «Ո՞նց թե ինչներիս է պետք: Ժողովուրդը միասնական կլինի, երջանիկ, հարուստ»: «Ուզում եք ժողովուրդը հարուստ ու երջանիկ լինի, մի քանի խոշոր գործարան տանք, կառուցեք, մարդիկ գործ ունենան, ապրեն, հարապետությունը հարստանա: Թե չէ, Ղարաբաղը... Ղարաբաղի հետ գործ չունեք»,_ եզրափակեց Միկոյանը:

 

ՏԵՍ' Բագրատ Ուլուբաբյան, Արցախյան գոյապայքարը, Երեւան, 1994, էջ 221