Աստղերը իրար հերթ չտալով շողոքորթում էին պարուհի Վիկային: Եթե դուք չգիտեք, ապա ասեմ, որ էն 4 ամյա սիրուն ու համովիկ բալիկ Նանուլը պարուհի Վիկայի աղջիկն է, որը մեր Շուբիզում լավ հայտնի անձնավորություն է:


Ես չեմ ուզում անդրադառնալ Նանուլի երգին ու տեսահոլովակին, քանի որ ինձ դուրա եկել ու ես սիրում եմ տենց թիթիզիկ բալիկների, բայց ես Անկախը չէի լինի, եթե թարախավարի մի «մինուս» չգտնեի էս ամեն ինչի մեջ ու ստացվեց... ես օր ու գիշեր չքնելուց հետո, գտա այդ «մինուսը»....


Նանուլի տեսահոլովակից հետո մեր շուբիզի բոլոր « աստղերը», իրար հերթ չտալով, տարածում են էտ տեսահոլովակը ու մեկը մեկի հետևից սենց ստատուսներ գրում. «Վայ Վիկա ջան շնորհավոր, անթերի բալիկ է», «Վայ Վիկա ջան ինչ լավ բալիկ է, երգում է հրաշալի», «Վայ Նանուլիկս, Վիկաս շնորհավոր», «Վաայ Վիկա հրաշք բալիկ է» ու տենց էլի.... (միացրեք ձեր ֆանտազիան ու էտ ստատուսները հաստատ կարաք հասկանաք որոնցից կարան լինեն):


Հիմա հարց' այ հարգելի «աստղեր» էտ տենց սաղիդ դուր եկավ հա՞՞ սաղդ զարմանալիորեն միակարծիք եք՞՞՞ խեր լինի, էտ ոչ մեկդ, որպես մասնագետ, ոչ մի խորհուրդ չունեիք տալու սկսնակ երգչուհուն՞՞ սաղ OKEY էր՞՞՞
Ու ձեզ թվումա, որ էս շողոքորթությամբ ավելի օգնեցիք բալիկին' հետագա կարիերայի համար՞՞՞ չէ չօգնեցիք, հակառակը' խանգարեցիք, իսկ այ եթե ամեն մեկդ մեծական մի խորհուրդ տար (էլի տարածելով տեսահոլովակը), վստահեցնում եմ, որ վաղը մյուս օրը հաստատ ավելի լավ տեսահոլովակներ կունենա Նանուլը: Եսիմ~ մտացեք...


Իսկ Նանուլին շնորհավորում եմ շատ համով բալիկա ու շատ համով երգումա, խորհուրդ չեմ տա, քանի որ համ մասնագետ չեմ, համ էլ դա իմ գործը չի:

 

 


Անկախ Հայաստան