Այս աղջնակն ապրում է Բերձորում (Լաչին) մայրիկի, հայրիկի ու իր տարիքակից եղբոր հետ: Ապրում են սիրիահայերին հատկացրած փոքրիկ բնակարանում, Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցուց ոչ հեռու, իրենց բախտակից 2-3 այլ ընտանիքների հետ նույն շենքում: Ընտանիքի ամբողջ ունեցվածքը 2-3 ծալովի մահճակալ է, մի սեղան, 5 աթոռ, մի քանի վերմակ, մի ինքնաշեն վառարան, մի քանի բաժակ ու ամսական 45 հազար դրամ աշխատավարձ: Չգիտեմ, հանարավո՞ր է արդյոք այս թվարկածովս պատկերացնել, թե որքան ծանր ու տխուր էր այս ընտանիքի վիճակը. ընդամենը մի բան ասեմ՝ այդ օրվա նրանց ողջ սննունդը 4 ձու էր, որը դրված էր չաշխատող փոքրիկ սառնարանի վրա: Փոքրիկներն ամբողջ օրն անց են կացնում տանը, որի ներքին պատերը խոնավությունից բորբոսնել էին, իսկ դրսում (տունը հեց ձորի պռնկին է) մանր ու մեծ մողեսներն են կռիվ տալիս արևին պառկելու համար: Մի խոսքով, արշավի սիրահարներ ջան, որ ամեն շաբաթ, կամ առիթից առիթ Արցախ եք մեկնում, խնդրում եմ, մի քանի րոպեով կանգ առեք եկեղեցու մոտ, հարցրեք սիրիահայերի տունն ու այցելեք էս երեխեքին: Համոզված եմ, ձեզ հետ կունենաք քաղցրավենիք, գուցե գիրք ու խաղալիք, կամ մի զույգ գուլպա ու գլխարկ... Նրանք օգնության շատ-շատ կարիք ունեն: Հենց նրանց տեսնեք, ինքներդ ամեն ինչ կհասկանաք: