Ինչու՞ են հաջողակ, կայացած, միևնույն ժամանակ՝ ընտանիքը սիրող, հոգեպես առողջ տղամարդիկ հեռանում կնոջից. cluber.com-ը ներկայացնում է դրա հիմնական պատճառը՝ կանայք չեն զարգանում իրենց տղամարդկանց կողքին:
1. Նրանք չեն հետևում իրենց արտաքինին:
Կինը պարտավոր է անընդհատ բարելավել իր արտաքինը: Պետք է բնության ընձեռած առավելությունները պահպանել և փորձել ընդգծել ու ավելացնել դրանք: Անհրաժեշտ է նվազագույնի հասցնել տղամարդու առջև չհարդարված, չխնամված, թափթփված և փնթի երևալու հնարավորությունները:
Երբ մեղրամիսն այլևս անցյալ է դառնում, իսկ զույգերն սկսում են սուզվել ընտանեկան կյանքի հորձանուտում, սկսվում են վեճերն ու տարաձայնությունները:
2. Նրանք չեն հասկանում մարմնի լեզուն:
Շատ կարևոր է, թե կինն ինչպես է քայլում, նստում, կանգնում, գրկախառնվում: Տղամարդկանց դուր չեն գալիս տղամարդու արտաքին ունեցող, ժամանցներ նախընտրող, ագրեսիվ աղջիկները:
Նրանք նախընտրում են իրական լեդիներին՝ նրբակիրթ, ուշադիր, ինքնավստահ:
Տղամարդիկ սիրում են իրենց կանանց ցուցադրել շրջապատում, և կինը պետք է միշտ պատրաստ լինի այդ դերի համար, այլապես ամուսինը կհեռանա ուրիշի մոտ:
3. Կինը պետք է լավ տրամադրություն ստեղծի:
Հաջողակ տղամարդու կողակից կինը պետք է միշտ անհոգ, ուրախ և երջանիկ լինի, քանի որ մշտական վատ տրամադրությունն ու վատ մթնոլորտը կստիպեն նրան՝ հեռանալ:
Կինը պետք է հպարտանա իր տղամարդով, ուրախանա նրա հաջողություններով, սատարի անհաջողությունների և դժվարությունների պահին և դրական էներգիա հաղորդի նրան:
Իհարկե՝ այս ամենը վերաբերում է արժանի տղամարդուն, նրան, ով լիարժեք կատարում է ամուսնական պարտականությունները՝ հոգ է տանում ընտանիքի մասին, շրջապատում է կնոջն ու երեխաներին մշտական ուշադրությամբ, ձգտում է իր բազմազբաղ ժամանակը ճիշտ բաշխել և զգալի մի հատված հատկացնել ընտանիքին, սատարում է կնոջն ամեն հարցում:
Ի վերջո՝ այս ամենը հենց նշանակում է սիրել իրար և անել ամեին ինչ՝ կողակցին երջանկացնելու համար:
Ռաֆայել Մնացականյան