Երկրորդ աշխարհամարտի ընթացքում Ուինսթոն Չերչիլը, որը 70 տարեկան էր, կարողանում էր տարիներ շարունակ աշխատել օրական 16 ժամ' ղեկավարելով Անգլիայի ռազմական գործողությունները։ Ո՞րն էր նրա աշխատունակության գաղտնիքը։ Ամեն առավոտ մինչև ժամը 11-ը նա աշխատում էր անկողնում, կարդում էր հաշվետվությունները, թելադրում հրամաններ, զրուցում հեռախոսով, կարևոր խորհրդակցություններ անցկացնում։ Ցերեկվա ճաշից հետո նա պառկում էր ու մեկ ժամ քնում։ Երեկոյան նա դարձյալ քնում էր երկու ժամ ընթրիքից առաջ, որը մատուցվում էր ժամը 20-ին։ Նա չէր բուժում հոգնածությունը։ Բուժելու կարիք չկար։ Նա կանխում էր այն։ Եվ քանի որ հաճախ էր հանգստանում, ապա մշտապես կարողանում էր աշխատել, իրեն թարմ, առույգ էր զգում կեսգիշերից շատ անց։
Հեղինակ'Դեյլ Քարնեգի
Ժորա Սարգսյան