Այսօր կուտակայինի հետ կապված ուսուցիչների բողոքը ջրի երես է հանում այն, ինչ տարիներ շարունակ կուտակել էր մինչև ոսկորները քաղաքականացված աշոծյանական կրթական համակարգը: Տարիներ շարունակ ընտրախեղումների մեջ թաթախված դպրոցի տնօրեններն ու ուսուցիչների մի մասընկանգնել են փաստի առաջ: Բոլորս գիտենք ուսուցչական կոլեկտիվների կողմից երեխաների ծնողների նկատմամբ կատարված իշխանահաճո քարոզչական պրոցեսների մասին: Երևի ամենավառ օրինակը Չեբուռաշկային ցիտող շեպօկլյակն էր: Տեղյակ ենք նաև նրանց որպես գլխաքանակ տարբեր միջոցառումներին օգտագործած լինելու մասին: Եկել է ժամանակը ցանածը հնձելու:
Բնական է, որ համատարած ստրկամտության մեջ կան և ուսուցիչների առողջ շերտեր: Այս վիճակում առողջ մասը կարող է շահած դուրս գալ, եթե նա իր դիմումով պարտադրի իր մոտեցումը կուտակային համակարգին, թեկուզ աշխատանքից հեռացվելու սպառնալիքով: Իսկ ստրկացածները սիրահոժար և ժպիտով պիտի մուծեն կեղծ համակարգին, որովհետև դա է նրանց ընտրությունը:
Իմ սիրելի ուսոցիչներ.... Օրինակ ծառայեք ձեր աշակերտներին ձեր անկաշառ և քաղաքացիական պահվածքով: Հիշեք... լավագույն քարոզը անձնական օրինակն է
Վարդան Հակոբյան