Մարդիկ կան, որ վախենում են սիրահարվել, դա կոչվում է ֆիլոֆոբիյա, բայց ոչ ոք չի վախենում նրանից, որ իրեն կսիրեն: Կյանքի ևս մեկ պարադոքս այնպես չէ՞: Սերը ունի տարբեր արտացոլումներ՝ ծնողական սեր, որդիական սեր, սեր երեխաների հանդեպ, սեր բնության հանդեպ և այդքան սիրո արտացոլումներից միայն մեկից կա ֆոբիա: Հիրավի սերը մեծ զգացողություն է, որը մարդիկ աստիճանաբար կորցոնում են ու չեն հասկանում, որ դա կորցնելով նրանք կորցնում են իրենք իրեցն: Մարդու կյանքում չլինի սեր, կյանքը կդառնա անգույն ու տգեղ, ուրախությունը կմարի մոմի լույսի պես ու լույս աշխարհում մարդու կյանքի տիրակալը կդառնա խավարը: Սիրեք և եղեք սիրված, դա կյանքի ամենամեծ պարգևն է:

 

 


Էդգար Խաչատրյան