- Ինչի՞ դեմ էր պայքարում Մայդանը:
- Յանուկովիչի, ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրից հրաժարվելու ու օլիգարխների:
- Բայց ընտրեցին ուրիշ օլիգարխի, ով առաջին քայլերից մեկով խնդրեց անորոշ ժամկետով հետաձգել ԵՄ ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրումը:
- Դեեեե, հասկանո՞ւմ եք, Յանուկովիչին հանեցին:
- Ի՞նչ տարբերություն՝ Յանուկովի՞չ, թե՞ Պոռոշենկո:
- Յանուկովիչի ձեռքերին արյուն կար...
Այ ձեր տունը շինվի, Յանուկովիչը սրիկա էր ու դա կասկածից վեր ա, բայց արդեն ձեր մայդանաստական իշխանություններն իրենք են խոստովանել, որ ամսի 17-18-ի սնայպերները Բերկուտից չէին, իսկ Յանուկովիչի օրոք, միայն վերջին օրը, երբ արդեն ընդհանուր առմամբ մոտ 70 բերկուտցի էր զոհվել մի քանի ամիս տևած դիմակայության արդյունքում, նոր թույլ տվեցին Բերկուտին զինել մարտական զենքով:
Իսկ ձեր սուրբ Պառաշան, նախագահ դառած-չդառած, հերիք չի նոր թափով շարունակեց սպանդը երկրի արևելքում, մի բան էլ արդեն ավիացիա ա կիրառում ըմբոստ քաղաքների դեմ: Դե իսկ ծանր ու թեթև հրետանին, զրահատեխնիկան ու հրազենն արդեն վաղուց են սովորական երևույթ դարձել:
Ու էսքանից հետո, միևնույն է, հայաստանյան մայդաունները շարունակում են երգել այն երգը, որը սովորեցրել են քեռի Հեֆֆերնն ու պաթոլոգիայի հասնող ռուսոֆոբիան:
Կոնստանտին Տեր-Նակալյան