Ստատուս հատուկ Նանուլի կլիպը քլնգողների համար...

 

Էն, որ էս ազգը կացին սիրող ազգ ա, ոչ մեկի համար գաղտնիք չի: 2-4 տարեկան էս երեխեն, որը ենթադրվում է' «Ամարաս» պարային ստուդիայի ղեկավար Վիկայի դուստրն է, իրա անուշ մանկական թոթվանքով երգում ա մի երգ, որը ոչ իրա տարիքին ա համապատասխան, ոչ էլ դաստիարակչական բնույթ ա կրում: Էս երեխու ծնողներին մի լավ մտցրեցին ցեխը հանեցին, թե ինչքան վատ դաստիարակություն են տալիս իրենց երեխային, խլում են մանկությունը և այլն: Նման մարդկանց պիտի պատասխանեմ հետևյալ կերպ. եթե ես էլ անձամբ զգամ, որ երեխաս ունի արտիստիզմ ու էտ պիտի զարգանա իրա մեջ, ես էլ հնարավորություն ունեմ իրա համար clip նկարելու, ուրեմն կանեմ:

 

Ամբողջ համացանցում էս էրեխու ծնողներին փնովողներին շտապեմ հիշեցնել, որ ձեր   «դաստիարակված» երեխեքին մենք դպրոցում մի կերպ մարդկային զարգացման ենք բերում, իսկ մանկություն խլելու վերաբերյալ պիտի ասեմ' դուք ձեր էրեխեքի մանկությանը նայեք, որ ինտերնետում են մաշացնում: Ընդամենը կարելի ա հումորով ու ժպիտով նայել էս թիթիզիկին, որ ուզում ա ընդամենը մի քիչ շուտ մեծանալ: Էն, որ 12 տարեկանից աղջիկ էրեխեն Մայլի Սայրուսի տկլոր նկարներովա հիանում, կամ 10 հատ ընկեր փոխելով լացակումած ստատուսներ ա դնում, այ էտ ա էսօր պրոբլեմ, ոչ թե մանկական սեր դեպի ոչ այնքան   «հրաշք» երգչուհու հանդեպ ունեցող էս էրեխեն, ով ուղղակի բլբացնում ա.... Թեթև ապրեք...

  

 

 

Յերանուհի Ֆահրադյան