Երկնագույն աչքեր

Անուղղելի ռոմանտիկ են երկնագույն աչքեր ունեցողները'պարզ,բայց ոչ պարզունակ բնավորությամբ:Նրանք ունեն իրենց ուրույն զգացմունքայնությունն ու հրապուրանքը: Կարող են ինքնամոռաց սիրահարվել և տրվել սիրեցյալին և հոգով,և մարմնով:Նրանք շատ շուտ են բորբոքվում և կորցնում են իրավիճակը սառը դատելու կարողությունը: Ունեն շատ լավ զարգացած պարտքի զգացողություն,երբեք չեն մոռանա արված լավությունը:Նրանք հիշաչար և հակասական մարդիկ են,միշտ պայքարում են ճշարտության համար,անգամ երբ սխալ են լինում:Անբեկանելի են որոշումներ ընդունելիս,երբեմն անգամ անընդունակ են հասկանալ դիմացինին: Երկնագույն աչքերով մարդկանց խորհուրդ է տրվում սովորել երբեմն փոխզիճումների գնալ դիմացինի հետ:




Սև աչքեր
Սև աչքեր ունեցող մարդիկ նախաձեռնող են,հասնում են այն ամենին,ինչ ցանկանում են կյանքում: Նրանք ունեն մեծ ինքնավստահություն և հսկայական կամքի ուժ:Հավակնոտ և փառասեր են,միշտ ձգտում են աչքի ընկնել: Նրանք մեծ հաջողություն են վայելում հակառակ սեռի մոտ,մեծամասամբ ի շնորհիվ իրենց հայացքի,որի մեջ խորտակվում է նայողը: Սև աչքեր ունեցողները սիրատոչոր և կրքոտ բնավորություն ունեն: Սիրահարվելով այսպիսի մարդու դուք շրջապատված կլինեք սիրով և հոգատարությամբ: Նրանք կլանված են սիրով,և ոչ-մի խոչընդոտ չի կարող նրանց կանգնեցնել հասնել երկրպագության առարկային:

 

 

 


Կանաչ աչքեր
Կանաչ աչքեր ունեցողներն զգայուն,կարեկից և մեծահոգի մարդիկ են:Նրանց սերը բոլոր դեպքերում իսկական և կրքոտ է,նրանք միշտ հավատարիմ են իրենց երկրորդ կեսին,սակայն երբեք չեն ների անհավատարմությունը և վիրավորանքը'անգամ ամենամոտ մարդուն:Իսկակական ասպետները տարբերվում են աչքերի կանաչ գույնով:Նրանց սիրում են ընկերները հավատարմության և փափուկ բնավորության համար:Նրանք շատ համբերատար են,կարող են ժամերով լսել խոսակցին: Կանաչ աչքերով մարդիկ ունեն մի շարք դրական հատկանիշներ ի տարբերություն ուրիշ գույնի աչքեր ունեցողների:Ըստ հոգեբանների,կանաչ աչքերով մարդիկ ամենահաջողակն են,քանի որ նախընտրում են հանգստությունն ու կայունությունը,սակայն սիրում են ճախրել երազներում: Շատ դժվար է հասկանալ կանաչ աչքերով մարդկանց.նրանք կարող են լինել և լավ ընկերներ,և սկզբունքային ղեկավարներ,և հավատարիմ զուգընկերներ:Սակայն պետք չէ չարաշահել նրանց նրանց վստահությունը,այլապես նրանք կվերածվեն ուժեղ և խիստ թշնամու:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Դարչնագույն աչքեր

Դարչնագույն աչքեր ունի Հայաստանի բնակչության մեծամասնությունը,սակայն սխալ է կարծել,թե բոլոր դարչնագույն աչքերով մարդիկ բնավորության նույն գծերն ունեն:Դարչնագույնն ունի շատ երանգներ,ուստի դրանց նշանակությունը փոխվում է երանգի հետ կապված:Դարչնագույն աչքերը սովորաբար պատկանում են գրավիչ և զգացմունքային մարդկանց,որոնց մեջ միացած են ջերմությունն ու մեղմությունը: Դարչնագույն աչքերով մարդիկ իրենց խառնվածքով տաքարյուն են և սիրառատ,սակայն այդ սիրահարվածությունը կարող է արագ մարել:Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ քմահաճ են լինում ,ինչը թերևս հանդիսանում նրանց միակ բացասական կողմը:Նրանց անհավասարակշիռ պահվածքը կարող է մի շարք խնդիրներ առաջացնել,սակայն այսպիսի մարդիկ հիշաչար չեն և մոռանում են պատահածը:Դարչնագույն աչքերով մարդիկ սակայն շատ կոմունիկատիվ և մարդամոտ են,նրանք երբեք խնդիրներ չեն ունենում շփման մեջ,կարող են լոզու գտնել տարբեր տեսակի և հայացքների մարդկանց հետ: