Քաղաքապետարանի հարբած վարչության պետը


Քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ Եդոյանի արկածները երեխաների պաշտպանության օրվա առթիվ, կարապի լճի տարածքում: Արարատյան Հայրապետական թեմը կազմարկերպել էր գեղեցիկ միջոցառում, նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան և անվճար բարեգործական հիմունքներով գեղեցիկ ու հետաքրքիր խաղեր էին կազմակերպել, ուրախացնելու փոքրիկներին: Համաքաղաքացիները մեծ ոգևորությամբ ու ուրախությամբ էին ընդունել երիտասարդների կազմակերպած միջոցառումը... Հայտնվեցի այն պահին, երբ նկատեցի, թե այդ հարբած պաշտոնյան, ում վրայից ալկոհոլի հոտ էր փչում, ինչպես էր քաշքշում երիտասարդ աղջիկներին, ովքեր կրում էին Արարատյան Հայրապետական թեմի շապիկներ: Միջադեպին միջամտեց հոգևորականն ու սարկավագը, ովքեր երիատասարդների հետ գտնվում էին կարապի լճում: Այնքան էր հարբած, այդ պաշտոնյա անձը, որ երբ հոգևորականը ասաց, թե Արարատյան Հայրապետական թեմն է կազմակերպիչներից մեկը այդ օրվա միջոցառման և ինչ է ուզում այդ մարդը երեխաներից, այն դեպքում, երբ քաղաքպետարանը թուլատվություն է տվել միջոցառում անցկացնելու համար, այդ պաշտոնյան, պատասխանեց, որ թքած ունի, թե ով է որոշում տվել, ավելին՝ այստեղ միայն ես եմ թույլ տալիս,- ասաց քաղաքապետարանի սպասարկման և առևտրի վարչության հարբած պետը՝ Եդոյանը: Երբ հարբած անձը, ներկայացավ, որ քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետն է, ավելին՝ վկայականը ցույց չտվեց, լպիրշ պահվածքով պատասխանեց, թե մեքենայի մեջ է վկայականը կարող եք գնալ ու տեսնել... այդ պաշտոնյան սպառնաց, թե կդադարեցնի երեխաների կազմակերպած բարեգործական միջոցառումը: Հարբած պաշտոնյային կարգի էին հրավիրում նաև ոստիկանները՝ ապարդյուն... նա անընդհատ կրկնում էր, որ ինքն է, որոշում, թե ով որտեղ միջոցառում անցկացնի:

Լրագրողներիս ուշադրությունից չվրիպեց այդ միջադեպը և միջադեպի հերոս քաղաքապետարանի առևտրի և սպասարկման վարչության պետ Եդոյանի արկածները և լրագրողները իսկույն տեսանկարահանեցին... եթե կազմակերպիչները աղանդավորներ լինեին երևի այդ հարբած պաշտոնյան թույլ կտար, որ միջոցառումը բարեհաջող անցներ... այստեղ կարող եմ վկայել, որ հենց այդ պաշտոնյաների շնորհիվ էլ աղանդավորների ջրաղացին ջուր են լցնում ու առանց ամաչելու հասարակության մեջ հայտնվում են ոմն պաշտոնյաներ, ովքեր հարբած, գռեհիկ, լպիրշ պահվածքով խանգարում են բարեգործական միջոցառումը:

 

 

Արթուր Հայրապետյան