Երգարվեստի ներկայացուցիչներ, ձեր տեղը բեմն է: Կասեք. «Ինչի ես տենց ասում՞՞՞»:
Սկսենք ամենահեշտից. Միհրան Ծառուկյան' երգիչ: Ինչպես եղավ, որ Միհրանի վրա սկսեցին վատ ստատուսներ գրելը: Նա նկարահանվեց. «Դժբախտ երջանկություն» ֆիլմում ու նրան սկսեցին անվանել. «Լացկան, սուտի դերասան և այլն»: Եթե առաջ ասում էին Միհրան, հասկանում էին երգիչ, իսկ հիմա, եթե ասում են Միհրան, հասկանում են' «Էլենի սիրած էն լացող տղեն»:
Ռուբեն Հախվերդյան' երգիչ, երաժիշտ: Ժամանակին նրան բոլորը միաձայն հարգում ու սիրում էին' իր լավ երգերի համար: Մեկ էլ օրերից մի օր նա որոշեց մտնել քաղաքականություն ու հոպա~~~ Ռուբենին սիրողներնը բաժանվեցին երկու մասի' սիրողներ ու չսիրողներ: Եթե առաջ Ռուբենին հիշատակելիս, հիշում էին նրա լավագույն երգերը ու միանգամից երգում, ապա հիմա նաև հիշում են իր քաղաքական կյանքը ու հաստատ միաձայն չեն գովերգում:
Շուշան Պետրոսյան' երգչուհի.... Ժամանակին Շուշանը Հայաստանի թիվ մեկ երգչուհիներից էր ու ժամանակ առ ժամանակ անվանում էին մեր շուբիզի Պուգաչովա: Շուշանը մտավ քաղաքականություն ու հոպպաաա~~ Հիմա բոլորը մոռացել են Շուշանի լավ երգերը ու արդարացի քննադատում են իր սխալ խոսքերի ու արարքների համար:
Էս միայն երեք հոգու անուն նշեցի, բայց էսքանն էլ է հերիք, որ միանշանակ հասկացվի. «Ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի»:
Ինչ եմ ուզում ասեմ. «Հարգելի երգչիստներ ձեր տեղը բեմն է, քանի որ այնտեղ դուք լավ, թե վատ ձեր անելիքը գիտեք»:
Անկախ Հայաստան