Շվեյցարական wi-fi-ի "կայֆը"
Ով Շվեյցարիարիայում եղել ա՝ իր համար սա նորություն չի, ով չէ՝ հաստատ կզարմանա, թե ինտերնետը ինչ դժվարամատչելի ապրանք ա էս զարգացած երկրում։
Ուրեմն կիրակի օրն առավոտը շուտ իջնում ես Ժնևի օդանավակայան։ Հեռախոսը ռոումինգ արած չի, ուզում ես գոնե վայբերով կամ ֆեյսբուքով հարազատներիդ տեղյակ պահես, որ տեղ ես հասել։
Հեռախոսդ բնականաբար գտնում ա օդանավակայանի PUBLIC (այսնքն՝ անվճար) wi-fi կապը։ Կպնում ես, բայց,,,, չի աշխատում։
Պարզվում ա՝ պիտի բջջային հեռախոսի համար գրես, էդ հեռախոսիդ սմս-ով password գա, նոր կարողանաս մտնես։
Լավ, ասենք էդ խնդիրը լուծեցիր- ինչ-որ շվեյցարացու գտար, խնդրեցիր, իրա համարին սմս-ն էկավ ու մտար ինտերնետ։ Պարզվում ա՝ էդ դոստուպը ընդամենը մի ժամվա համար ա։ Դրանից հետո պլատնի ա։
Հասնում ես քաղաք, կիրակի օր ա, քարտ չես կարա առնես: Չորս կողմը "ձրի" վայֆայ ա, բայց չես կարում կպնես։ Որովհետև էն նույն սմս-ի ոմոմենտն ա սաղ տեղերը։
Վերջը հասնում ես հյուրանոց՝ նախապես իմանալով, որ անվճար վայֆայ կա։ Reception-ում թղթի վրա տպած լոգին-փասսփորդ են տալիս (զգում եք չէ՞ ինչ ափսոսալով են օգտագործում ինտերնետը)։
Մինչև սենյակ հասնելը սմարթֆոնով կպնում ես, մի հատ արագ աչքի անցկացնում մեյլերդ ու ՖԲ-ն։ Հասնում ես սենյակ,,, հոգնած պառկում ես ու նոութբուքը միացնում ես, որ վերջապես մարդավայել կապի դուրս գաս,,,,,,, չի կպնում։ Պարզվում ա՝ էն թղթի վրի լոգին-փասսվորդը մենակ մի սարքավորման համար ա։ Ստիպված իջնում ես reception ու ստանում երկրորդ թուղթը։ Ընդ որում, էրկուսն էլ կոնկրետ ժամանակով ա՝ հյուրանոցում մնալուդ օրերի (ժամերի) չափ։ Ոչ մի րոպե ավել։
Բա հալալ չի՞ իմ Հայաստանին՝ ամեն քայլափոխի վայֆայը թափած ա։ Ձև լիներ, արտահանեինք Շվեյցարիա )))))

 

 

 Բաբկեն Թունյան