Առավոտ էր, սենյակիս դուռը չեմ էլ լսել, ինչպես է բացվել, մայրս սուրճ բերեց: Պառկած տեղից աչքերս հազիվ բացեցի... մայրս համբուրեց ու շնորհավորեց երեխաների պաշտպանության օրվա առիթով... Հասկացա, որ ծնողի համար երեխան միշտ էլ երեխա է մնում...
Շնորհավո՛ր հունիսի մեկ... Թո՛ղ, խելացի ու շնորհալի մարդիկ շատ երեխաներ ունենան... ու թող որ աշխարհի բոլոր փոքրիկները առողջ լինեն ու պաշտպանված...
Արթուր Հայրապետյան