Գիտենք որ եթե ադրբեջանը քարյուղ, նաֆտ չունենար, աշխարհ ալիեվի կողքին չէին կանգնի Ղարաբաղի հարցում ու մնացած հարցերում, լավ իմանալով որ ադրբեջանը ամենակոռուպտ ու անմարդկային ոչ ժողովրդավար երկիր է …
ու որ մտածում ես, այս քսան տարում, Հայաստանը կարող էր, այնպիսի ջրի արտադրություններ դնել, շատ մրցունակ, որ աշխարհին մատակարարեր էժան, սարի, ջինջ խմելու ջրերով, կամ թանկարժեք մոլիբդենի ու այլ հանքային կարեվոր, հարգի նյութերի արտադրություններ, որ ադրբեջանի նաֆտից ավելի գնահատվեր…ուա այդ առեվտրի մեջ, ֆինանսական օգուտից զատ, Հայաստանը կգնահատվեր որպես արտադրող ու աշխարհին պետքացու երկիր……սակայն, մինչ օրս, ոչ մի լուրջ, միջազգային մակարդակի, ոչ արտադրություն դրվեց Հայաստանում, ոչ էլ գիտական ու կրթության ասպարեզում, ինչ որ բարձրունքների հասել, ու դրա համար էլ այս օրին ենք….Աֆրիկական երկրների մակարդակին ենք, արտադրությամբ ու ստեղծագործության ասպարեզներում, դրա համար էլ Հայաստանին չեն հարգում ոչ արեվելքը ու ոչ էլ արեվմուտքը…

 

Անժելա Բարսեղյան