
Սովորաբար օդանավակայաններում մարդիկ փորձում են արագ անցնել ստուգումները, որպեսզի հասցնեն ստանալ պատուհաների մոտ գտնվող նստատեղերը՝ մի քանի հազար կիլոմետր բարձրությունից վայելելու աշխարհի գեղեցկությունը: Virgin Atlantic ավիաընկերության ուղևորներն արդեն շատ շուտով կարող են մոռանալ նման շտապողականության մասին, որովհետև հիմա պատուհանները կլինեն ոչ միայն ֆյուզելաժի կողքերին, այլ նաև նրա ներքևի մասում:
Virgin Atlantic ավիաընկերությունն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ սկսվել են Airbus A320 ինթնաթիռի մոդելավորման աշխատանքները: Այս մարդատար ինքնաթիռի միջանցքում կլինի երկար պատուհան՝ ամուր ավիացիոն ապակուց, որի միջոցով ուղևորները կարող են հիանալ ամպերով և նախկինում անտեսանելի երկրի մակերևույթի պանորամաներով: