Սահմանային Այգեպար գյուղի մանկապարտեզի սաներին թշնամու դիպուկահարներից պաշտպանելու համար անհրաժեշտ է 70 մ երկարությամբ պատ կառուցել (ըստ հանրայինի): Պատերազմի հաղթական ավարտից 20 տարի անց տեղացիները փորձում են համահայկական հանգանակություն կազմակերպել այդ հարցը լուծելու համար: Մասնագետ չեմ, բայց կարծում եմ, որ նման պատի կառուցումը հայաստանյան օլիգարխի մի «զավտըրըկի» գնից թանկ չի բռնի: Չգիտեմ որտեղացի չգիտեմ ում մատի փուշը հանելու հարցում մրցակցող հհհկականները և բհկականները այդ պատը կարող էին կառուցել դեռևս մեկ տասնամյակ առաջ, բայց հիմա էլ դեռ այնքան ուշ չի. գործի անցե'ք, Չպարոնայք:

 

 


Վախթանգ Սիրադեղյան