Թուրքիայի Էրջիյես համալսարանն այս տարի տալիս է հայոց լեզվի մասնագետների առաջին շրջանավարտները: 2010 թ. համալսարանում բացվել էր Հայոց լեզվի և գրականության բաժինը, որն այս տարի արդեն տվեց 6 շրջանավարտ, որոնք աշխատանքի կարող են անցնել ԱԳՆ-ում, Թուրքիայի պատմագիտակյան ընկերությունում, դիվանագիտական ներկայացուցչություններում և զբաղվել պատմագիտական հետազոտություններով: Դասավանդման գործընթացում ներգրավված են նաև Ադրբեջանից և Վրաստանից ժամանած մասնագետներ, որոնք տիրապետում են հայերենին:
Լևոն Հովսեփյան