Այսօր ուզում եմ անդրադառնամ Մարիամ Մելիքյանի 28+ նկարների շուրջ բարձրացված աղմուկին: Մի բան ասեմ էս առիթով կզարմանաք. «Ես ավելի հարգեցի Մարիամին», չկարքոծեք, որովհետև հեսա կբացատրեմ:


Սկսկենք նրանից, թե ինչ է արել Մարիամը: Մասնակցել է ներքնազգեստի ցուցադրությանը: Ինչքան հետևել եմ էս աղջկա գործունեությանը, նա երբեք չի թաքցրել, որ ամեն վայրկյան պատրաստ է ցուցադրել իր բարեմասնությունները... Ժամանակին հիշում եմ մի նյութ էր հրապարակվել. «Մարիամի անկեղծ ֆոտոշարքը», թե «Մարիամը ծովափում» (կոնկրետ չեմ հիշում), որտեղ նկարները մեղմ ասած 17.5+ էին ու էտ լուսանկարները հրապարակվելուց հետո էլ Մարիամը չսկսեց ստատուս գրել. «Ստոր լրատվականները իմ կիսատկլոր նկարների վրա լայք են հավաքում», այլ ընդունեց, որ ինքը բաց է դրանից չի ամաչում ու էտ իրա կյանքնա:


Իհարկե իմ համար էլ ընդունելի չի, որ մեր հայուհիները կարող են 18+ նկարներ ունենալ ու ցուցադրել համայն հայություն, բայց իմ համար ընդունելի է, որ մարդ 18+ նկարներա ունենում ու բացահայտ դրա մասին հայտարարումա ու չի նեղվում, այսինքն, ի տարբերություն նրանց, որոնք հոգով 18+ են, բայց իրենց պահում են ինչպես հրեշտակ, Մարիամը արդարա. 18+ա ու չի թաքցնում: Այ էս առումով ես հարգեցի էս աղջկան:


Էնպես որ էս դեպքում աղմուկի բարձրացնելը անիմաստ է, քանի որ էս աղջիկը երբեք չի թաքցրել իր ազատ ապրելակերպը' ի տարբերություն այլ տափուկների:


Հ.Գ. Բայց մեր մեջ ասած իմ նման բաբնիկին սկի դուր չեկավ իր մարմնի կառուցվածքը, ես իրան ավելի լավն էի պատկերացնում:

 

 


Անկախ Հայաստան