20 և ավել տարի առաջ,երբ ես նոր-նոր սկսում էի սիրել գիրքը,սկսեցի ծնողներիցս գումար խնդրել ու փրկել մեր հարևան գրախանութից գրքերն,որոնք շատերն գնում էի վառելու համար,որպիսի տաքանային:Այդ ժամանակ բազմաթիվ գրքերի հետ,ես գնել էի մի գրքույկ,որն մինչ այժմ չէի կարդացել:Վերջերս պատահական գտա ու հետաքրքրեց կազմի նկարը՝Ծիծեռնակաբերդի հուշարձանն էր պատկերված:Կարդացի այդ գիրքն ու մտորեցի,նեղվեցի,սկսեցի ինքս ինձ մեղադրել,որ մինչ այսօր դեռ ոչինչ չեմ արել իմ ՀԱՅՐԵՆԻՔԻ համար իսկ լեհ գրող ԲՈԳԴԱՆ ԳԵՄԲԱՐՍԿԻՆ,որն ընդհանրապես ոչ մի կապ չունի հայ ազգի հետ,այսքան շատ բան է արել:
Նա դեռ ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ համար պայքարում էր 50 տարի առաջ,այսօր նա մեզ հետ չէ և ես պարտքս համարեցի գտնել սերունդներից որևէ մեկին:Ընկերներիս,կապերիս շնորհիվ ու Աստծո կամքով,հենց նոր,հենց հիմա ես դարձա աշխարհի երջանիկներից մեկը՝ես խոսում էի,հեռախոսով,այդ հանճարեղ մարդու,հանճարեղ հայասերի 73 ամյա աղջկա հետ ու այն ինչ ուզում եմ անել ՀԱՅՈՑ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ100 ամյակի կապակցությամբ,թո՛ղ Աստված ՕՐՀՆԻ ու հավատացե՛ք ունեմ բոլորիդ կարիքը՝անխտիր ԲՈԼՈՐԻԴ,ամենպես,ամեն- ամեն, ով ինչով կարող է միացեք,եթե հետաքրքրեց,ես կկիսվեմ գաղափարովս,կասեմ ինչ եմ մտածել,կքնարկենք ու պիտի իրականացնենք և որպես շնորհակալություն այդ ՄԵԾԱՏԱՌՈՎ ՀԱՅԱՍԵՐԻՆ և որպես ՁԱՅՆ 100 ամյակի,ՍԱ ԲՈԼՈՐԻՍ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է,ՍԱ ԲՈԼՈՐԻՍ ՊԱՐՔՆ Է:
Խաչիկ Եղոյան