ՀՆՔՄԿ պաշտոնական
Սերժ, կարդա և իրականացրու, հստակ ՈՉ ես ասելու ՄՄ-ին,որքան շուտ, այնքան լավ...
Աստանայում կայացած Եվրասիական միության համաժողովի արդյունքներից պարզ դարձավ, որ ԼՂՀ կարգավորման հարցը ոչ միայն առաջընթաց չի ապրում, այլ նաև հետընթաց է ապրում: Ադրբեջանը հստակ հասկանալով, որ ՀՀ-ում կան քաղաքական ուժեր, ովքեր ԼՂՀ հարցը դիտարկում են Հայաստանի պատմական անցյալի պահանջատիրության հստակ դիրքորոշմամբ և ԼՂՀ վաղուց կայացած անկախության փաստից ելնելով և պնդում են, որ բանակցությունների նախաձեռնող կողմ պիտի հանդիսանա հենց ԼՂՀ-ն՝սկսել են ճնշումներ գործադրել ՄՄ միության սաղմնային փուլում կանգնած երկրների և ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի վրա: Բնականաբար այս իրավիճակը ձեռնտու է Ռուսաստանին, քանզի Ադրբեջանի կողմից այսպիսի ռազմատենչ քաղաքականությունը էլ ավելի է ստիպելու Հայաստանին կախված լինել իրենից: Եթե դեռ ՄՄ-ի շեմին կանգնած Հայաստանի քաղաքական դիրքերը այս աստիճան սեղմված են և սահմանափակված, ապա ինչ է լինելու տնտեսական համաձայնագրի ստորագրումից հետո, որի խստացված պահանջները Հայաստանի համար ամեն վայրկյան կարող են փոխվել և հիմք հանդիսանալ ԼՂՀ հարցի՝ Ռուսաստանի կողմից տնօրինման հնարավորության մենաշնորհի ստեղծման:
Երկուշաբթի օրը ես՝ՀՆՔՄԿ նախագահ Անի Զախարյանս պաշտոնական նամակներ եմ հղելու ՌԴ նախագահ Վ. Պուտինին, Բելոռուսի նախագահ Լուկաշենկոյին և Ղազախստանի նախագահ Նազարբաևին, որտեղ հստակ շարադրելու եմ ՀՆՔՄԿ մոտեցումը ԼՂՀ հարցի վերաբերյալ, ինչպես նաև հստակ պահանջելու եմ Բելոռուսից և Ղազախստանից չխառնվել ԼՂՀ հարցի մեջ:Նշելու եմ նաև, որ Հայաստանը չի կարող անդամակցել ոչ մի միության քանի դեռ ԼՂՀ անկախությունը չի ճանաչվել այդպիսի միություններ ներկայացնող երկրների կողմից:
Սերժ, նույն բանը դու պիտի ասես, հունիսի 15-ին դու հստակ կհայտարարես, քանի դեռ ԼՂՀ անկախությունը չի ճանաչվել և հակամարտությունը վերջնական լուծում չի ստացել, ՀՀ որևէ միության կազմի մեջ մտնելու հարց չի քննարկելու:Այո, հենց այդպես: Ես նորից եմ կրկնում անկախ ամեն ինչից սա մի հարց է, որ ստիպում է մի կողմ դնել ներքին հակամարտությունները: Եթե դու դա անես, ես վերաբերմունքս կփոխեմ քո նկատմամբ, իսկ եթե չանես մոտ ապագայում մի այնպիսի իրավիճակի մեջ կդնեմ քեզ, որ անհետ կկորցնես ապագադ ֆիզիկապես ապահովագրելու ցանկացած հնարավորություն:
Խոհեմ եղիր և քիչ քիչ մեղմ ձևերով մերժիր Հայաստանի ՄՄ մտնելու հարցը, որը ԼՂՀ հարցի ՀՀ-ի վերահսկողությունից դուրս գալու սկիզբն է, ՀՀ ինքնիշխանության կորուստը և հայկական հարցի լուծման փակուղին: Ավելի լավ է հիմա հետ կանգնես, քան հետո, ինչը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ անձամբ քո, ԼՂՀ-ի և ՀՀ-ի քաղաքական իրավիճակի վրա: Իսկ ընթացքում ես նոր քաղաքական հարթություն կփոխանցեմ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները, որոնց դեմ մենք ոչինչ չունենք, ընդհակառակը հանձինս ՌԴ-ի ուզում ենք տեսնել մեր վստահելի գործընկերոջը: Շատ շուտով նույն Նազարբաևն ու Լուկաշենկոն նույնպես իրենց վերաբերմունքը կփոխեն հարցի վերաբերյալ, իսկ Ադրբեջանը բնական է զգալով, որ քաղաքական կշիռը թեքվում է դեպի ՀՀ և ԼՂՀ անկախություն պիտի շարունակի իր ռազմատենչ հայտարարությունները,որոնք սաստել մենք կկարողանանք:
Անի Զախարյան