Հենց նոր կարդացի մի հոդված, որտեղ խոսվում էր նրա մասին, որ վերջին 10 տարում Հայաստանի թանգարաններից պակյասել է 136251 գեղանկարչական աշխպատանք!!!


Մշակույթի նախարարությունը գրավոր հարցմանը պատասխանել է.


«Նախորդ տարվա (2008) նկատմամբ գեղանկարչության առարկաներ ցուցանիշի 59.4%-ով նվազումը հիմնականում պայմանավորված է «Գեղագիտության ազգային կենտրոն» Պետական փակ բաժնետիրական ընկերության ֆոնդերից հաշվեկշռային արժեք չներկայացնող (պահպանման ոչ ենթակա) 64706 մանկական նկարների հաշվառումից հանելու հանգամանքով: Սույն անվանական տեղեկատվությունը հրապարակվում է հիշատակված ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնական համաձայնությամբ»


Սակայն մնացած մոտ 71000 կազմող պակասորդի վերաբերյալ Հասմիկ Պողոսյանի դուքյանը ոչ մի պարզաբանում չի տվել: Ժողովուրդ, սա արդեն չգիտեմ էլ, թե ինչ է: Անգամ Գառնում տաճարոււմ քյաբաբնոց բացելու Հասոյի նախաձեռնությունը անմեղ չարաճճիություն է այս մասշտաբի վանդալիզմի հանդեպ: Նման մասշտաբների կորուստներ մենք երևի մոնղոլ-թաթարական արշավանքների ժամանակ անգամ չենք ունեցել ու եթե այս 71000-ը անհայտացմանը ոչ մի տրամաբանական բացատրություն չտրվի, ապա Հասմիկ Պողոսյանին կարելի է հանգիստ դասել Լենկ Թեմուրի ու Թալեաթ Փաշայի պես կերպարներից բաղկացած շարքին:


Ես չեմ հասկանում, այս տիկինը պատերա՞զմ է հայտարարել հայկական մշակույթին: Որքան հետևում եմ սրա գործունեությանը, այնքան ավելի եմ ուզում, որ Հայաստանում վերականգնեն մահապատիժը ու առաջիններից մեկը, ով պետք է ստանա այդ պատիժը՝ մշակույթի դահիճ Հասոն է:

 

 

Արմեն Հովսեփյան