Ուկրաինացի հայտնի սկանդալային լրագրող Վիտալի Սերդյուկը խփել է Բրետ Փիթթի դեմքին ստորագրություններ բաժանելու ժամանակ՝ "Maleficent" ֆիլմի պրեմիերայից առաջ, որտեղ Անջելինա Ջոլին խաղում է գլխավոր դերում: Միջադեպը տեղի է ունեցել կարմիր գորգի վրա՝ El Capitan հայտնի թատրոն հանդիսավոր մուտքի ժամանակ: Սա առաջին դեպքը չէ, երբ վւտալին իրեն նման տարօրինակ ձևով է պահում: Անցյալ շաբաթ էլ նա «Ինչպես ընտելացնել վիշապին 2» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, նա վազել և ընկել է դերասանուհի Ամերիկա ֆերրերի զգեստի տակ: