Քանի որ այսօր Ուրկրաինայում գործում է շուկայական տնտեսական համակարգը, ապա՝ չհաշված երկրի տնտեսության քայքայված լինելու փաստը, վերականգնվելու դեպքում գազանային սիստեմով տեղի կունենա հասարակության բևեռացում' ծայրահեղ աղքատներ և ծայրահեղ հարուստներ: Ինչպես նաև արտաքին պարտքը մի քանի անգամ գերազանցում է Ուկրաինայի ազգային եկամուտներին: Ուստի ստեղծված իրավիճակում պահպանել շուկայական տնտեսական համակարգը աբսուրդ է: Բացատրեմ ինչու (հիշեցնեմ տեսականորեն ենք ուսումնասիրում): Շուկայական տնտեսական համակարգի ժամանակ շուկան ինքն է կարգավորում տնտեսությունը, այսինքն առաջարկի և պահանջարկի հիման վրա: Հետևում է, որ չկան արտադրողներ, չկա տնտեսություն, իսկ այսօր Ուկրայինան ի վիճակի չի ստեղծել նպաստավոր պայմաններ ներքին արտադրողների համար, խթանել երկրի մանր ու միջին բիզնեսը:
Ուստի՝ ստեղծված իրավիճակում հիանալի տարբերակ է անցում կատարել վարչահրամայական համակարգին, այսինքն տնտեսությունը կենտրոնացած է պետության ձեռքում: Այս դեպքում կլինի հավասարություն, տեղի չի ունենա հասարակության բևեռացում: Սակայն սա ուտոպիա է, քանի որ առաջինը իրենց նախագահին սա շահավետ չէ: Մյուս կողմից ԱՄՆ-ը:
Ռուբեն Խաչատրյան