Ղազախստանի դիրքորոշումը բացատրել միայն Ղազախստան-Ադրբեջան հարաբերություններով սխալ է: Ղազախստանը պարզապես չի ցանկանում, որ Հայաստանը անդամակցի այդ միություններին: Պատճառը այն է, որ Հայաստանը տնտեսական առումով մեծ հետաքրքրություն չի ներկայացնում Ղազախստանի համար, սակայն միությունների մեջ ձայնի հավասար իրավունք է ունենալու և Ղազախստանը լուրջ մտահոգություն ունի, որ իրականում ոչ թե Հայաստանն է ձայնի իրավունք ունենալու, այլ Ռուսաստանը երկու ձայնի իրավունք: Իսկ դա նվազեցնելու է միություններում որոշումների վրա ազդելու Ղազախստանի հնարավորությունը:
Համբարձում Համբարձումյան