Գլխացավի նոպաներից ինքնուրույն, դեղամիջոցների օգնությամբ ազատվել կարելի է, բայց զգուշորեն և շաբաթական երկու անգամից ոչ ավելի, հաշվի առնելով անալգետիկների կողմնակի հետևանքները:Օրինակ՝ ասպիրինը կարող է առաջացնել ասթմա և խոց, անալգինից նվազում է արյան մակարդելիությունը, պարացետամոլը վատ է ազդում լյարդի վրա, նուրոֆենը կարող է առաջացնել աղիքային խանգարումներ:
Գլխացավը կանխելու համար կարող եք հետևել նաև այս կանոններին՝
1. Ջուր խմեք
Նույնիսկ թեթև ջրազրկումը կարող է գլխացավ առաջացնել: Մեկ բաժակջուր խմեք և դուք ձեզ լավ կզգաք հաշված րոպեների ընթացքում:
2. Հանգստացեք
Առանձնացեք մի հանգսիտ անկյունում և մերսեք ճակատը մատներով շրջանաձև շարժումներով: Մերսման ընթացքում հինգ խորը ներշնչում կատարեք՝ քթով ներշնչեք և արտաշնչեք բերանով: Դադար տվեք, հետո կրկնեք:
3. Խոտաբույսերի օգնությանը դիմեք
Հակաբորբոքային կոճապղպեղ -պիրետրումի գելը 60 վայրկյան լեզվի տակ պահելով, հետո կուլ տալով, կարող եք կանխել վաղ գլխացավը: Պիրետրումի պատիճները կամ կոճապղպեղի թեյը նույնպես կարող են օգնել: