Որքան էլ որ զավեշտական է, բայց հայ ժողովրդի վերջին հարուրամյակում ձեռք բերած մեծագույն հաջողությունները համընկել են մեր <<ռազմավարական դաշնակից>> Ռուսաստանի վայրիվերումների հետ: Երբ Ռուսաստանը արյունաքամ էր լինում քաղաքացիական պատերազմի և օտարերկրյա ինտերվենցիաի արդյունքում, հայերը կարողացան ինքնուրույն առանց որևէ տերության վրա հույսը դնելու Սարդարապատում և Բաշ Ապարանում ջախջախել թուրքերին և կերտել Առաջին հանրապետությունը, որը կործանվեց հենց այն ժամանակ երբ տարածաշրջան վերադարձան ռուսները, բայց արդեն մի փոքր կարմիր երանգներով:


Հայերը կարողացան հաղթել Արցախյան պատերազմում, երբ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը գտնվում էր սնանկացած և քաոսային իրավիճակում, բայց երբ իրավիճակը որոշակիորեն կայունացավ մի քանի տասնամյակների ընթացքում Հայաստանում գտնվող այն ամենը ինչ որ ներքին և հատկապես արտաքին փոխհարաբերություններում կարող էր որպես թելադրող խաղաքարտ օգտագործվեր հայտնվեց Ռուսաստանի ձեռքում:


Բնականաբար վերոհիշյալը չի կարելի ընկալել որպես Հայաստանի նման անմխիթար իրավիճակի գլխավոր պատճառ: Կայսրությանը չի կարելի մեղադրել կայսերական քաղաքականության համար: Ուղղակի պետք է հաշվի առնել որ դա օրինաչափություն չէ, այլ արտաքին ուժերի և մարտահրավերների դեմ դիմակայելու մեխանիզմների ի սպառ բացակայության արդյունք: Բռնաբարվող աղջիկը ինքն է մեղավոր, որ հայտնվել է միայնակ մութ փողոցում և իր հետ չի վերցրել հացի դանակը:


Ինչևիցե շնորհավորում եմ Առաջին հանրապետության ծնունդը : Մյուս հաղթանակը սարերի հետևում չէ, բայց այդ ժամանակ արդեն պետք է մտածել այնպիսի ուղիներ, որոնք մեզ չեն հասցնի Առաջին հանրապետությանը կամ էլ Արցախյան պատերազմին հաջորդող իրավիճակին:

 

 

Կարպիս Փաշոյան