Եթե մի 40 տարի առաջ ՖԲ լիներ, բոլորս կգովայինք մեր «շոուբիզին»:
Միշտ ասում ենք մեր «շոուբիզը» լճացված է, վատն է, միապաղաղ է... Իհարկե դա այսօրվա «շոուբիզի» միակ ճիշտ բնութագրող բառերն են, բայց եկեք չմոռանանք մեր երգարվեստի ներկայացուցիչներին (չխառնել այսօր ղիժիբիժի հետ), հիշենք մեր մեծերին, որոնց երգերը այսօր էլ (ավելին ասեմ' դեռ մի քսան տարի էլ) հիշվում են: Այսօր էլ լսվում է, հարգվում է ու շատերի մեքենաներում կհանդիպես այդ ձայնասկավառակները:
Ալիկ Գյունաշյան' «Մամ ջան, մամ ջան» երգը... պատկերացրեք, եթե էս երգի «լույս աշխարհ գալու» ժամանակ ՖԲ լիներ, կարար ինչ որ մեկը վատ բան գրեր՞ վատ արտահայտություն՞ բառերի անիմաստության, երգի մուղամ լինելու՞՞՞ Պատասխան' ՈՉ:
Ֆլորա Մարտիրոսյան' «Իմ հասակը տարիների փորձ ունի»... երգ, որը մինչ օրս հիշվում է լսվում է...
Պապին Պողոսյան. «Երևանի սիրուն աղջիկ»... երգ, որը էսօր էլ շատերը երգում են իրենց սիրելիների համար:
«Քեզ բարի լույս, օրդ բարի իմ Երևան սիրտն ես հայի»... բառեր, որոնք, երգը լսելուց, կասկածում եմ, որ մարդ հետը կձայնակցի....
«Առաջին սիրո երգը».... Կարող են այ սենց օրերով շարունակել, խոսել էն երգերի մասին, որ էսօրվա սերունդը էսքան տարի հետո էլ հաճույքով լսում է:
Ու էսքանի հետո ես ափսոսում եմ, որ մի քանի տարի առաջ ՖԲ-ն չկար ու մենք կամ մեր ծնողները հանրային ու միահամուռ չէին կարողանում փառաբանել իրականում գովեստի արժանի երգերը ու երաժիշտներին, որոնք իրականում իրենց գործի վարպետներն են:
Անկախ Հայաստան