Խնդրում եմ լրատվամիջոցներին տարածել:
Վերջին 20 օրվա մեջ արդեն երրորդ ահազանգն եմ ստանում տարբեր մեծ հիմնարկությունների տնօրինություններից և հյուրանոցներից, որ ինչ-որ մեկը, զանգահարելով իրենց, ներկայացել է որպես "Վիտամինի Գարիկ" և նրանց խնդրել, որպեսզի գնեն մեծ քանակությամբ անհասկանալի DVD-ներ' պատճառաբանելով, որ այդ գումարներով պետք է օգնեն ինչ-որ մարդկանց: Ցավոք, ես դրանց մասին տեղեկանում եմ այն ժամանակ, երբ այդ գումարներն արդեն վճարված են...
Խնդրում եմ բոլոր կազմակերպություններին, որոնք նման զանգեր են ստացել, զգուշանալ և հայցում եմ բոլորի ներողամտությունը, ովքեր, չուզենալով մերժել "ԽՆԴՐԱՆՔՍ", հայտվել են խաբվածի դերում...
Գարիկ