Այսօր Գևորգ Չաուշի՝ Գևորգ Ադամյանի զոհվելու օրն է. 1907թվականի մայիսի 27ին : Նա ամենաքիչ ուսումնասիրված հայդուկապետերից մեկն է,բայց ինձ համար նա ամենանշանավոր հայդուկապետն է: Մի քիչ հակասական կերպար,բայց նվիրյալ հայրենասեր.խախտեց ֆիդայու օրենքը ամուսնացավ,բայց միևնույն ժամանակ իր հարազատ հորեղբորը գնդակահարեց Սասունում ֆիդայիների դրած աղջիկ չփախցնելու մասին օրենքը խախտելու համար,20րդ դարասկզբին իր մի խումբ հայդուկների հետ մնաց Սասունում՝չհավատալով մյուսների պես,որ եթե ֆիդայիները գնան սասունցիներին ձեռք չեն տա.պարզվեց նա է ճիշտ : Հայդուկները հեռացան և սկսեցին ջարդեր իրականացնել,Գևորգը եկավ և պաշտպան կանգնեց ժողովրդին: Ինչևէ այսօր չքնաղ մայիսի 27ն է:

 

 

Տիգրան Մկրտչյան