Ֆլորիդայի համալսարանն իր վերջին ուսումնասիրությունների ընթացքում փորձում էր պարզել պապայայի օգտակար հատկանիշները: Արդյունքները գերազանցեցին նրանց սպասելիքները: Նամա Դանգայի խոսքերով' նրանք պարզել են, որ այս բույսի տերևների չորացրած խտանյութը թույլ է տալիս պայքարել ուռուցքների դեմ, ինչը պապայային դարձնում է հզոր զենք քաղցկեղի դեմ:
Գիտնականները փորձարկեցին պապայան քաղցկեղի մի քանի տեսակի բջիջների վրա, և այն իր դրական ազդեցությունն ունեցավ բոլոր 10 դեպքերում: Քաղցկեղի բջիջների աճը բույսի ազդեցության տակ կամ դանդաղում էր, կամ էլ' կանգնում:
Սակայն սա պապայայի միակ դրական հատկանիշը չէ: Բույսի մեջ պարունակվող ցիտոկինները խթանում են սպիտակուցային նյութերի արտադրումը և այսպես պայքարում տարատեսակ վարակների դեմ:
Պետք է նշել, որ պապայան առաջին բույսը չէ, որին վերագրվում են քաղցկեղը հաղթահարելու հատկություններ: Խնդիրը կայանում է ոչ թե նրանում, թե որտեղից գտնել քաղցկեղի դեմ դեղամիջոց, այլ նրանում, որ այդ դեղամիջոցը Download (1)վտանգավոր հակազդեցություններ չունենա:
Դժբախտաբար, այսօր շատ դեղամիջոցներ, այդ թվում և այլ բույսերի վրա հիմնված, ունեն շատ հակազդեցություններ: Պապայան արժեքավոր է նաև նրանով, որ այս դեպքում այդ հետևանքները քիչ են:
Պապայան արդեն վաղուց հայտնի է թույների դեմ պայքարելու իր հատկությամբ, այն նաև է միջատների խայթոցների դեպքում: