Անդաստիարակությունը սահմաններ չի ճանաչում: Ինչքա՜ն մրուր ու տականք կան մեր հասարակության մեջ: Այսօր կանգառում տեղը չզիջելու համար երթուղայինի վարորդի ու կանգառը իր ավտոմեքենայով փակած երիտասարդի միջև մատնակռիվը վերածվելու էր ծեծկռտուքի, եթե չմիջամտեի: «Տավարի ցավ» կոչվող հիվանդությամբ տառապող երիտասարդը կոպիտ հայհոյանք ուղղեց երթուղայինի վարորդին. վերջինս ուզում էր իջնել ու հաշիվ մաքրել, բայց կարողացա զսպել՝ բացատրելով, որ գուցե դառը մանկության հետևանք է այդ ամենը, և նրան չեն սովորեցրել՝ ինչպես պետք է խոսել մեծահասակի հետ: Եվ վարորդը շարունակեց իր ճանապարհը՝ ներքին կատաղությունից ինքն իրեն ուտելով:
Յուրաքանչյուրս էլ կարող ենք պահի ազդեցության տակ շատ բուռն ու պոռթկուն արձագանքել որոշ բաների, բայց ամեն դեպքում զսպվածությունը, համապատասխան բառապաշարը պետք է կոդավորված կերպով դրված լինեն մեր մեջ՝ պատրաստ գործածվելու համապատասխան վայրում: Կան սահմաններ, որոնցից այն կողմ անցնելը պարզապես անթույլատրելի է:
Արսեն Վարդանյան