Աշխարհում ազգայնական-ծայրահեղական ուղղվածություն ունեցող քաղաքական շարժումների վերելք է նկատվում: Վերջին տարիներին ազգայնականները բարելավում են իրենց դիրքերը և այդ բարելավումն ի դեպ տեղի է ունենում ամենատարբեր զարգացվածության աստիճան ունեցող երկրներում: Կարծում եմ ամեն դեպքում նման միտումը պետք է մտահոգի մեր ներկայիս լիբերալ աշխարհին: Ի վերջո աշխարհը կարծես առաջին հայացքից շարժվում էր դեպի ընդհանուր առժեհամակարգի, բաց սահմանների, մարդկանց ազատ տեղաշարժի և մի շարք այլ ազատությունների ճանապարհով, բայց արիուտես, որ հասարակական կարծիքը տարբեր երկրներում այլ առաջնահերթություններ է պարտադրում: Ճիշտ է այնպես էլ չէ, որ երբ խոսում ենք ազգայնականների' իշխանության գալու մասին դա իրենց ենթադրում է ռասիզմի, այլատյացության, անհանդուրժողականության կամ այլ նմանատիպ երևույթների գերիշխումը աշխարհում, կամ էլ աշխարհի մի շարք երկրներում, բայց դժբախտաբար նման հայացքներով ուժերը մշտապես խոսում են իրենց ազգերի առանձնահատության մասին, մշատապես քննադատում են ներգաղթյալների հոսքն իրենց երկիր և կամա թե ակամա հրահրում ազգամիջյան կոնֆլիկներ և այլն:


Տեսեք շատ չխորանանք, բայց արաբական գարնանից հետո, միջին արևելքում (այն երկրներում որտեղ որ իրականացվեց հեղափոխություն) իշխանության եկան ազգայնականննեերն ու ծայրահեղականները, ընդորում այդ մարդիկ իշխանության եկան բացառապես ժողովրդավարական մեխանիզմներով, ասել թե ժողովրդի կամքով: Վերջին շրջանում ամբողջ Եվրոպայում նկատվում են ազգայնականների դիրքերի բարելավում: Հենց Եվրախորհրդարանի վերջին ընտրությունների արդյունքերը կարելի է համարել դրանց ապացույց, որի ժամանակ մի շարք երկրներում, նաև ազդեցիկ երկրներում, (Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա) հաղթել են հենց ազգայնականները:


Նշենք նաև, որ մինչ այդ ևս ազգայնականների դիրքերը շարունակաբար բարելավվում էին եվրոպական երկրների ազգային խորհրդարաններում: Մասնավորապես կարծում եմ արժե նշել Մարի լը Պենի գլխավորած «Ազգային ճակատ» կուսակցության տարեց տարի գրացնվող հաջողությունները: Այս կինը վերջին շրջանում Ֆրանսիայի նախագահական ընտրություններում կամաց-կամաց, բայց կայուն կերպով բարելավում է իր անձնական ցուցանիշը: Խորհրդարանում Լը Պենի կուսակցության հաջողությունների պատկերը նույնն է: Այս կուսակցության և իր առաջնորդի ամենահայտնի կարգախոսերից մեկն ի դեպ «Ֆրանսիան ֆրանսիացիների համար»-ն է: Այնպես որ ենթադրությունները թողնում եմ Ձեզ: Սա է մեծ հաշվով ազգայնականների ոճը քաղաքական դաշտում:


Կարող ենք խոսել նաև Մայիսի կեսերին Հնդկաստանում անցկացված ընտրությունների մասին: Այս ընտրություններում հաղթեց «Հնդկական ազգային կուսակցություն»-ը, որի առաջնորդ Նարենդրա Մոդին հունիսի 1-ից կստանձնի այդ երկրի վարչապետի պաշտոնը: Ասեմ ավելին այդ ընտրությունները պատմական են, քանի որ Հնդկաստանում վերջին 30 տարիների ընթացքում՝ առաջին անգամ, մեկ քաղաքական ուժը բավական քանակով տեղ է ստանում խորհրդարանում կառավարություն ձևավորելու համար: Ընդորում խոսքը մի կուսակցության մասին է, որի անվանումն ինքնին ամեն ինչ ասում է, էլ չեմ խոսում կուսակցության առաջնորդի մասին, ով այդքան էլ մաքուր անցյալ չունի ազագային-կրոնական փոքրամասնությունների հետ հարաբերությունների համատեքստում, հատկապես մուսուլմանների հետ:


Մի խոսքով սա է իրականությունը: Լավ թե վատ, բայց ազգայնականները կամաց-կամաց ընդհատակից դուրս են գալիս: Մյուս կողմից էլ այս ուժերը դուրս են գալիս ընդահատակից շատ անգամ հենց ժողովրդավարական համակարգի ընձեռած հնարավորություններով: Ես չեմ ուզում քննադատել այս համակարգը: Բնավ ոչ: Ի վերջո սա նպաստում է, որպեսզի ժողովուրդների ձայնն արտացոլվի տարբեր երկրների քաղաքական կյանքում: Ցավոք, սակայն, այսօր մարդիկ ավելի հակված են շրջվել դեպի հենց նման ուժերի ուղղությամբ…

 

 

Հակոբյան Տիգրան