Այ քեզ բաաաաաան: Ես չգիտեի որ մենք իրականում լացկան ժողովուրդ ենք: Առավոտից երեկո ձայն ձայնի տված ողբ ու կականը դրել ենք թե աղքատ երկիր ենք, բյուջե չունենք, այդ չեղած բյուջեն էլ ՀՀԿ-ն ջանասիրաբար թալանում ու տանում լցնում է սեփական պալատների ննջասենյակների դոշակների տակը:


Դեմ չեմ որ թալանում ու դոշակատակ են անում բյուջեն, դա իրոք տենց ա ու իրոք լացելու բան է: Ամոթ իրենց ու իրենց դոշակներին:


Բայց այդ ինչու ենք աղքատ եթե մեր բյուջեն երեք անգամ գերազանցում է գազ ունեցող Թուրքմենստանի բյուջեին: Երեք անգամ գերազանցում է Տաջիկստանի բյուջեին, երեք անգամ գերազանցում է նավթ ունեցող Նիկարագուայի բյուջեին, կեսով ավելի է ատոմային ռումբին մոտեցած Հյուսիսային Կորեայի բյուջեից ու սա ցույց է տալիս որ մեր ատոմային ռումբ ունենալու ժամանակն է, երկու անգամ գերազանցում է Մոնղոլիս հսկա տարածք ունեցող երկրի բյուջեին, չորսը անգամ գերազանցում է հսկա Աֆղանստանի բյուջեին որը ամբողջ աշխարհն է կերակրում իր թմրանյութերով:


Պատկերացրեք որ մեր բյուջեն ընդամենը 1400 ագամ է մեծ Զիմբաբեի բյուջեից որի հետ հանուն չափազանցության համեմատում ենք մեր երկրին:
Էլ սրանից հետո բյուջեի մասով լաց ու կոծ չլսեմ:

 

 

Համլետ Աբրահամյան