Ամերիկուհիների մեկ քառորդն ավելի շատ է գումար վաստակում, քան ընտանիքատեր տղամարդիկ: Այսօր ԱՄՆ-ի կանանց 40 տոկոսը, այդ թվում նաև չամուսնացածները, իրենք են կերակրում իրենց ընտանիքները։ 

 

«NBC News»-ը հաղորդում է, որ «Pew Research Center»-ի տվյալներով՝ 1960թ. կանանց միայն 11 տոկոսն էր տղամարդկանցից ավելի գումար վաստակում:

 

Փորձագետների կարծիքով՝ հետազոտության արդյունքներից կարելի է ուրախանալ, կարելի է նաև տխրել՝ նայած թե ինչ դիտանկյունից ենք նայում: Մի կողմից դա ցույց է տալիս, որ կրթված կանայք աշխատանքային շուկայում հաջողությամբ են մրցակցում են տղամարդկանց հետ, սակայն մյուս կողմից էլ սա աղքատության շեմին գտնվող միայնակ մայրերի տեսակարար կշռի մեծացման ցուցանիշ է։