Զարմանալի, զարհուրելի ընթացք է ապրում Ուկրաինական ժողովուրդը:
Մեկը մյուսին վերացնում են, սպանում, խոշտանգում, իրականում կռվելով Արևմուտքի կամ Ռուսասատանի դեմ: Սա անեծքից այն կողմ է: Աստված հեռու պահի մեզանից նման հանգուցալուծում: Երեկ տասնվեց զինվոր են սպանել: Մարդկային կյանքը գրեթե արժեք չունի: Ընտրություններ են դեբատներ: Լացակումած Յուլյան ու ջղային Պորոշենկոն իրենց էշն են քշում, մարդիկ էլ կոտորում են իրար:


Պատերազմը նաև ինչ որ առումով հայրերի ու որդիների մեջ է: Երիտասարդները հիմնականում ավելի հավասարակշռված են ու ազնիվ: Հայրերը երեկն են վերադարձնում:
Մի քանի օր առաջ Կիևում էի, հանդպեցի որոշ ծանոթների հետ, տոպ մենենջերներ են, տաս, տասհինգ հազար աշխատող, հագնված կոկիկ ու բուտիկներում, քննադատում են Արևելքը, ասում են, էնտեղ մարդ չկա, որ խոսես հետը, ու՞մ հետ բանակցես: Բայց Կիևից դուրս չեն գալիս, Դոնեցկը իրենց համար արդեն Սիրիա է: Իսկ մենք, հայերս, այդ Դոնեցկում ապրում ենք, ու երբ կոչ ենք անում տեղի բոսերին պայմանավորվել Կիևի հետ, էստեղի կիսատ պռատ հագնված, զինված ներկայացուցիչները նույնն են ասում' Կիևում մարդ չկա, ու՞մ հետ բանակցես:


Շահում են Պուտինն ու Օբաման: Այսօր Եվրոպան արդեն շրթունքը կծեց, Գերմանիայում դեսանտայինի հագուստով նախկին խորհրդային զինվորները ցույցի են դուրս գալիս: Պուտինն իրենց ասել է, թե կապ չունի ինչ վիճակի ու կրթության տեր եք, այն որ Դուք ռուս եք, արդեն դա լավ է: Հիմա իմ բակը հավաքող ռուս դռնապանը սպասում է իր ժամին: ինքն արդեն կյանքի իմաստը հասկացել է, ինքը ռուս է, ընտրյալ: Այն, որ երկիրը կիսով չափ աղքատ է, սոված, անճանապարհ ու ճնշված, ոչինչ, սա հիմա քաղաքական նոր լեզվով կոչվում է <Մեր յուրահատուկ քաղաքակրթական տեղը> պատմության մեջ: Հիմա Ռուսաստանը սխալը սխալի հետևից է թույլ տալու: Իրենից տաս անգամ մեծ Չինաստանի հետ է ընկերանում, որտեղ երկու տարվա մեջ ավելի շատ մարդ է ծնվում, քան ռուսաստանում բնակվում է, այն էլ սոված, անթոշակ ու անկնիկ:


Ես շատ եմ ուզում որ լավ լինի, ու ես չգրեմ: բայց ձեռքերս ինձ չեն ենթարկվում, ու շարում են նոր նախադասություն' ես ասեմ կրակն ենք ընկել, Դուք ինձ մի հավատացեք:
Հիմա սա է մեր դաշնակիցը, մենք էլ իր: Աստված տա էնպես ընթանա, որ ասեք, հիշու՞մ եք էն Դավիթին, ինչեր էր ասում:


Բայց մի լավ բան կա, չորս հինգ տարի կարող ենք ամրանալ ու նույնիսկ տարածքներ ազատագրել, բայց ավելի լավ է, պետություն դառնանք ու սփյուռքը կազմակերպենք, հավաքենք պետության շուրջ:

 


Դավիթ Վանյան 23.05.2014թ.