Վարկանիշային դասակարգումների շարքից. Աշխարհի ամենաթանկ բրենդները


Աշխարհահռչակ Millward Brown ընկերությունը հրապարակել է աշխարհի ամենաթանկ բրենդների հերթական վարկանիշային դասակարգման աղյուսակը. այս անգամ ևս ցուցակը հիմնականում գլխավորել են առաջատար տեխնոլոգիաների հետ առնչվող ապրանքանիշերը:

Մասնավորապես, այս տարվա ամենաթանկ բրենդ է ճանաչվել Google-ը, որի արժեքն ընկերության փորձգետները գնահատել են է 158,84 մլրդ ԱՄՆ դոլար: Դասակարգման երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է նախորդ 3 տարիների առաջատար Apple-ը՝ 147,88 մլրդ դոլարով, երրորդ տեղում է IBM-ը՝ 107,54 մլրդ դոլարով:
«2014 BrandZ™ Top 100 Most Valuable Global Brand» խորագրով վարկանիշային դասակարգման առաջատար տասնյակում են Microsoft-ը (90,18 մլդ), McDonalds-ը (85,70 մլրդ), Coca-Cola-ն (80,68 մլրդ), Visa-ն (79,19 մլրդ), AT&T-ը (77,88 մլրդ), Marlboro-ն (67,34 մլրդ) և Amazon-ը (64,25 մլրդ ԱՄՆ դոլար):
Հարյուր լավագույն բրենդների շարքում են նաև մեջ Facebook-ը (21), Disney-ը (23), Starbucks-ը (31), Ikea-ն (50), eBay-ը (61), Yahoo-ն (69), Twitter -ը(71):

 

Արմեն Պետրոսյան