Ուկրաինայում նախագահական ընտրությունների նախաշեմին իրականացվում են սադրանքներ, բայց թե ով է այդ սադրանքի հեղինակը չի նշվում չնայածա այն բանի, որ փաստերի որոշակի համադրումը սլաքներն շրջում է կողմերից մեկի ուղղությամբ: Փորձենք ներկայացնել այսօր տեղի ունեցած մի քանի իրադարձություն, որոնք ուղղակիորեն կապված են վերոնշյալ ենթադրության հետ:


Ինչպես հայտնի է օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ հրամայել է հետ քաշել զորքերը Ուկրաինայի հետ սահմանից: Սրան առայսօր արձագանքում են Արևմուտքից' տարբեր մայրաքաղաքներից և կառույցներից, հիմնականում գնահատելով այդ քալը որպես կառուցողական: Նշենք, որ, այս համատեքստում, այսօր տարածվում է տեղեկատվություն, որ Ուկրաինայի ուժայինները մեծ գրոհ են սկսել Դոենցկի և Լուգանսկի ուղղութայմբ և եթե հավատանք ուկրաինական կողմին, ապա իրենք զգալի հաջթողություններն են գրանցում «անջատողականների հետ պայքարում»:


Այժմ հիշեցնենք, որ ավելի վաղ Գերագույն Ռադայի կողմից Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար նշանակված, խորհրդարանի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել էր, որ իշխանությունները պատրաստ են երկրի արևելքում իրականացվող հատուկ գործողության «եզրափակիչ փուլին» անցնել: Իսկ Մայիսի 21-ին նա հատուկ գործողության' Սլավյանսկի մոտ տեղակայված ռազմական ճամբարում ուժայինների մասնակցությամբ խորհրդակցություն էր վարել: Եվ այս ամենին զուգահեռ Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը այսօր' լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասում է, որ իրենք դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արտահերթ նիստ անցկացնելու խնդրանքով, քանի որ ըստ վարաչպետի իրենք ունեն համապատասխան ապացույցներ, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկում հակամարտությունն էսկալացիայի ենթարկելու և դրանով իսկ խափանելու ընտրությունների անցկացումը երկրում:


Բանն այն է,որ երբ համադրում ենք փաստերը մի տեսակ ստեղծվում է այնպիսի տպավորություն, որ կարծես ոչ թե Ռուսաստանն է սադրում Կիևին, կամ էլ խոչընդոտում հակամարտության կարգավորման գործընթացը, այլ' հակառակը: Առաջին հայացքից կարծես լավ նախադրյալներ են ստեղծվում հակամարտության շուրջ առկա լարվածության թուլացման ուղղությամբ, երբ Ռուսաստանը համաձայնում է հետ քաշել իր զորքերը, սակայն, Կիևը, օգտվելով առիթից, որոշում է ինչ-որ «եզրափաիչ փուլի» անցնել իր «հակաահաբեկչական գործողությունների» շրջանակներում:
Հիմա, եթե Ռուսաստանն իր վրդովմունքը հայտնի տեղի ունեցող իրադարձությունների կապացությամբ և նույնիսկ փորձի զորք կուտակել Ուկրաինայի հետ սահմանին, թե´ Կիևը, թե´ Արևմուտքը կրկին կմեղադրեն Կրեմլին հակակառուցողական գործողություններ իրականացնելու մեջ, բայց ախր այս պարագայում համաձայնեք, որ հակակառուցողականությունը դրսևորվում է այլ ուժերի կողմից, որը միանշանակ իր բացասական անդրադարձը կունենա ընդհանուր հակամարտության վրա:

 

 


Հակոբյան Տիգրան