Գուցե հիմա ասածս անիրական թվա,իդեալիստական թվա,բայց 100 տարի էլ անցնի իրականանալու է: Խոսքս Միջազգային իրավունքի մասին է: Միջազգային իրավական սուբյեկտների միջև տարածքային վեճերը լուծվում են երկու սկզբունքների միջոցով՝տարածքային ամբողջականության և ինքնորոշման իրավունքի: Ինչպես գիտենք միջազգային իրավունքը այս սկզբունքներից և ոչ մեկին գերակայություն չի տալիս,ամեն պետություն իր քաղաքական շահից ելնելով է որոշում վեճի մասնակից սուբեկտներից որին պաշտպանի՝տարածքային ամբողջականության կողմնակցին,թե ՝ինքնորոշման իրավունքի կողմնակցին: Այսինքն իրավական հարցը ստանում է քաղաքական լուծում.դա սխալ է,որովհետև պատերազմների մեծ մասը դրա պատճառով է լինում: Ժամանակին միջազգային հանրությունը հասկացավ,որ երկրագնդում համեմատաբար կայունություն պահելու համար պետք է ՄԱԿ-ի շուրջ համախմբվել և հետևել միջազգային իրավունքի կանոններին: Այդ հավասարակշիռ վիճակը պահպանվում էր մինչև ԽՍՀՄ փլուզումը,որից հետո աշխարհը դառավ միաբևեռ և ՄԱԿ-ը դարձավ ձևական մի կառույց : Այժմ վայելում ենք դրա պտուղները,որ 0 արժեք ունի ՄԱԿ-ը և պատերազմները առանց նրա սանկցիայի են լինում վերջին 20 տարում: Գուցե,ցավոք,աշխարհը 3 աշխարհամարտից հետո գիտակցի,որ պետք է համախմբվել իրապես,ոչ թե՝ձևական,ինչպես հիմա և նոր կանոն կլինի մշակված: Դա պատմական պատկանելիության իրավունքն է,որ ըստ քաղաքական շահի չբռնեն ինքնորոշման կամ տարածքային ամբողջականության կողմը: Այսինքն եթե պատմականորեն պատկանում է պետությանը ուրեմն պետք է պահպանվի տարածքային ամբողջականությունը,իսկ եթե այլ ժողովրդի տարածք է պատմականորեն պետք է ինքնորոշման իրավունքը կիրառվի: Այսպիսով Չէր լինի այնպես,որ պատմականորեն հայերին պատկանող Արցախը չճանաչվեր իր ինքնորոշման իրավունքով,իսկ սերբական Կոսովոյում եկվոր ալբանացիները ճանաչվեին: Հ.Գ.Տա Աստված,որ ասածս չիրականանա միլլիոնավոր զոհեր լինելուց հետո.,որաշխարհը շուտ խելքի գա:
Տիգրան Մկրտչյան