Թաթուլն ու Սպիտակցի Հայկո վաստակավոր արտիստ դառնալու մասին լուրը լսելուց հետո, որոշ ՖԲցիներ, մթոմ բողոքի արտահայտման ձև, սկսեցին ղժաալ էտ երգիչների կատարած յուրաքանչյուր երգի վրա ու ծաղրի ենթարկել: Ես ավելի քան վստահ եմ, որ էտ ղժացողների մեծ մասը ամիս մեկ անգամ հագնումա իրա վեչեռնի պլյատյան, որի յուբկան հիմնականում շատ կարճա լինում, գնում ռեստորան ու էն նույն իրենց համար մթոմ զզվելի քյաբաբի ու սոխի «ուղեկցությամբ» կամ ուտելով' պարում էտ նույն երգիչների երգերի տակ~~:
Ինչ եմ ուզում ասեմ. «Ես տղայավարի ասում եմ, որ Թաթուլի ու Հայկոյի երգերը ես սիրում եմ լսել ռեստորաններում, տղայավարի ասում եմ, որ էտ երգերից մի քանիսի բառերը անգիր գիտեմ, տղայավարի ասում եմ, որ լիքը պարել եմ էտ երգերի տակ, մեկ էլ տղայավարի ասեմ, որ Հայաստանում իշքամ լավ քյաբաբնոց կա, ես դեղի քյաբաբը կերել եմ»:
Այսինքնս հարգելիներս ձևեր մի թափեք ու եկեք փաստենք, որ էս մարդկանց կոչում տալը ոչ թե նրա համար ենք դեմ, որ իրանք քըխ են, այլ, որ չարժե ռաբիզը սարքել պետական կոչման արժանի ոճ, այն իր տեղը շատ լավ ունի ու առանց էտ ռաբիզի մենք հարսանիք էդքան հաճույքով չէինք գնա ու ոչ միայն... Ուղղակի պետական պարգևը, քիչ մը շատա էլի....
Անկախ Հայաստան