Որքան հասկացա ԴԱՀԿ ծառայության պարզաբանումից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատեր ռուսաստանյան ԲԱՄՕ ընկերությունը (Բորիս ... Մուրադյան եղբայրներ) ՀՀ կառավարությանը պարտք է մնացել ավելի քան 10 մլրդ դրամ՝ չկարողանալով ամբողջությամբ վճարել համալիրի սեփականաշնորհման գումարը: Եվ կառավարությունն էլ դիմել է դատարան, դատարանն էլ որոշել որպես պարտքի մարման միջոց աճուրդի է հանել համալիրը որպես անշարժ գույք: Արտաքինից քաղաքակիրթ տարբերակ, միայն թե հանկարծ մի թուրք կամ ադրբեջանցի գործարար չգա ու տեղական որևէ կեղծ ընկերության միջոցով չգնի այն:

 

Վախթանգ Սիրադեղյան