Ռուսաստանցի միլիարդատեր Դմիտրի Ռիբոլովլեւը նախկին կնոջը պետք է հատկացնի իր կարողության ուղիղ կեսը՝ 4,5 միլիարդ դոլար: Այսպիսի որոշում է կայացրել երկուշաբթի օրը Շվեյցարիայի դատարաններից մեկը... Ըստ ՙՖորբսի՚՝ Ռիբոլովլեւը, որին անվանում են ՙպարարտանյութերի արքա՚ եւ որին է պատկանում ՙՄոնակո՚ ֆրանսիական ֆուտբոլային ակումբը, ունի մոտ 9 միլիարդ եւ աշխարհի մեծահարուստների ցուցակում զբաղեցնում է 79-րդ տեղը: Նրանից բաժանված կինը՝ Ելենա Ռիբոլովլեւան 2008 թվականից դատական վեճ էր նախաձեռնել ամուսնու կարողության կեսը ստանալու նպատակով... Մասնագետները պնդում են, որ սա աշխարհի ամենաթանկ ապահարզանն է՝ դեռ երբեք ոչ մի կին նման գումար նախկին ամուսնուց չի կարողացել կորզել... Շնորհավորենք՝ կյանքում ոչ մի բան չանես, պարզապես բաժանվես ամուսնուցդ ու դառնաս միլիարդատեր... Կայֆ...

 

 

Արմեն Դուլյան