Շուշան Պետրոսյանը իր կարծիքն է արտահայտել մեր՝ լրագրողներիս մասով, բոլորիս անվանելով անբարոյականներ: Շուշանի կրթական ցենզն ու <պատվելի> ընտանիքի դաստիարակությունը ենթադրում էր, որ ի տարբերություն Գալուստ Գրիգորյանի ու Սերժ Սարգսյանի գոնե նա պետք է հասկանար բառերի նշանակությունն ու դուրս տված արտահայտությունների պատասխանատվությունը: Բայց՝ ոչ: Ուստի՝ ճիշտ ժամանակն է Շուշանին բացատրել անբարոյական բառի նշանակությունը:
1. Անբարոյական է նա, ով ամուսին ու զավակ ունենալով հանդերձ՝ սեփական կարիերայի առաջընթացի համար որոշում է քաշ գալ երկրի երեւելի առաջին դեմքերի հետ:
2. Անբարոյական է նա, ով երիտասարդ աղջկա բոյֆրենդի վրա աչք է տնկում, ապա <մաքուրով>՝ այսինքն ամուսնանալու նպատակով, <կապում> երիտասարդի նույնքան երիտասարդ ընկերոջը:
3. Անբարոյական է նա, ով 2008թ. մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո, հարկ է համարում հրապարակային մեղադրել բողոքի ձայն բարձրացնողներին՝ դրանով իսկ հետագայում ապահովելով իր մանդատի՝ ԱԺ-ում լայն աթոռ ունենալու հարցը:
4. Անբարոյական է նա, ով աչքերը կլորացրած լացակումած ձայնով խոսում է հայրենիքի բարօրության անհրաժեշտության մասին, հետո առանց աչքը թարթելու բնակարան է նվեր ստանում աղետու գոտու 25 ամյակի նախօրեին՝ հարյուրավոր անօթեւան մարդկանց վրդովմունքը որակելով անկրթություն:
5. Եվ վերջապես անբարոյական է նա, ով երկրի օրենսդիր մարմնում հայտնվում է սոսկ այն բանի համար, որ ավելի հաճախ շփվի հարուստ մարդկանց հետ՝ նրանցից խնդրել-պահանջելով փակել իր եւ ամուսնու ավտոմեքենաների ու տան գույքի ապառիկները:
Շարունակելի:

 

Գոհար Վեզիրյան