Հայության երկու վերջին, բառի բուն իմաստով մտավորականները, ինչպիսին չկային վերջին քառասուն տարիներին եւ չկան այսօր ոչ արտասահմանում, ոչ էլ Հայաստանում. Վահե Օշականը, բանաստեղծ ու հրապարակախոս, եւ Արշակը, գեղանկարիչ-իմաստասեր, իրենց կյանքը նվիրեցին հայության ներկայի եւ ապագայի վրա խորհրդածելուն, եւ ոչ միայն խորհրդածելուն: Ոչ ոք այնքան ժամանակ չզոհաբերեց հայությունը հուզող խնդիրների վրա ինչքան իրենք, որոնց ներկայությամբ կծկվում էին ոչ միայն արտասահմանի եւ Հայաստանի մտավորականները, կուսակցական գործիչները, այլ նաեւ օտարները, երբ սրանք ծանոթանում էին նրանց խորաթափանց եւ անողոք մտքին: Առաջինը մահացավ 2000-ին, երկրորդը 2014-ին, առանց ազգային կոչված ճահճի հախից գալու... Ոչ ոք նրանց չի փոխարինի, ու սա լավ նշան չի...
Հրաչ Պետրոսյան