Աշխարհում ընդունված է օգտագործել <Հեռացում անգլիական ձևով> արտահայտությունը, որը ենթադրում է, երբ մեկը հեռանում է, կամ բաժանվում իր ընկերոջից կամ սիրեցյալից, որևէ <ձայն> չի հանում ու սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև, դուրս է գալիս տեսադաշտից:
<Հեռացում հայկական ձևով> լրիվ հակառակ հեռացումն է՝ շուխուրով, հարայհրոցով.- էլ գող փիսո, էլ քաչալ շուն, էլ բ, էլ գ, էլ իմպոտենտ, էլ չբեր.., սակայն անգլիացիների դեպքում հեռանալուց հետո կողմերը կամ նախապես թունավորած են իրար լինում, կամ էլ իրար վարակած սիբիրյան խոցով, թիֆով, խոլեռայով, ու սպիդով... իսկ հայկական հեռացման դեպքում ընկերները կամ զույգերը բավարարվում են միայն անեծքներով ու հայհոյանքներով, էնպես որ, ոնց քցում բռնում եմ <հայկական ձևով հեռացումը>, ինչքան էլ ոչ քաղաքավարի հնչի, միևնույն է ավելի <մարդասիրական> է
Առաքել Սեմիրջյան